Լատվիայում լայնածավալ զորավարժություններ են սկսվել ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների մասնակցությամբ

Մանրամասներ

1

Լատվիայի բոլոր շրջաններում ապրիլի 18-ից մայիսի 27-ը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների մասնակցությամբ կանցկացվի Namejs 2022 լայնածավալ զորավարժությունների գարնանային փուլը, հաղորդում է BNS-ը։ Զորավարժությունների նպատակը պաշտպանական խնդիրների լուծման համար ազգային և դաշնակից ուժերի ինտեգրման բարելավումն է։ Namejs 2022-ի առաջին փուլին մասնակցելու համար ռազմական ստորաբաժանումներ կժամանեն Լատվիա՝ ԱՄՆ-ից, Չեխիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Լիտվայից և Էստոնիայից։

Ուսումնական առաջադրանքները, բացի լատվիական ստորաբաժանումներից, կկատարեն նաև այն ստորաբաժանումները, որոնք ներկայում տեղակայված են Լատվիայում ՆԱՏՕ-ի ընդլայնված մարտական ​​խմբի շրջանակում և ներկայացնում են տաս երկրներ՝ Ալբանիան, Չեխիան, Իտալիան, Իսլանդիան, Մոնտենեգրոն, Կանադան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան և Իսպանիան: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին այլ երկրներից կմասնակցի մոտ 3000 զինվորական։