Ուկրաինայից հացահատկի արտահանման արգելքից կտուժեն բոլորը․ ՄԱԿ

Մանրամասներ
ա

Ուկրաինական ճգնաժամը կարող է մարդկության ավելի քան մեկ հինգերորդին, այսինքն՝ մինչեւ 1,7 միլիարդ մարդու հասցնել աղքատության եւ սովի շեմին։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չեխական Seznam Zprávy-ին տված հարցազրույցում։

«Մենք բոլորս տեսնում ենք Ուկրաինայում ծավալվող ողբերգությունը։ Բայց իր սահմաններից դուրս պատերազմը լուռ հարձակում է սկսել զարգացող աշխարհի վրա: Ճգնաժամը կարող է մինչեւ 1,7 միլիարդ մարդու, այսինքն՝ մարդկության ավելի քան մեկ հինգերորդին, ընկղմել աղքատության եւ սովի մեջ»,-ասել է նա։

Ռուսաստանին եւ Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի եւ գարու արտադրության մոտ 30 տոկոսը, եգիպտացորենի 20 տոկոսը եւ արեւածաղկի ձեթի արտադրության կեսից ավելին: Բացի այդ, Ռուսաստանը բնական գազի առաջատար արտահանողներից է եւ նավթի երկրորդ խոշոր արտահանողներից մեկը։