Եվրահանձնաժողովի ղեկավարը կողմ է Ուկրաինային շուտափույթ զենք մատակարարելուն

Մանրամասներ
ա

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը դիմել է ԵՄ երկրներին՝ կոչ անելով հնարավորինս շուտ զենք մատակարարել Ուկրաինային:

«Ես տարբերություն չեմ դնում ծանր եւ թեթեւ սպառազինման միջեւ: Ուկրաինան պետք է ստանա այն, ինչի կարիքն ունի պաշտպանության համար, եւ այն, ինչից կարող է գլուխ հանել»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը Bild am Sonntag պարբերականին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ամենասեղմ ժամկետներում կարգավորելու համար: «Մենք պետք է ամեն հնարավորն անենք, որպեսզի հակամարտությունն ավարտվի հնարավորինս շուտ»,- ընդգծել է ֆոն դեր Լյայենը: Միունույն ժամանակ, նրա կարծիքով, ռազմական գործողությունները կարող են դեռ երկար ժամանակ շարունակվել՝ «ամիսներ, անգամ տարիներ»: