Սինգապուրը նոր վարչապետ կունենա. Reuters

Մանրամասներ
ա

Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լունը հայտարարել է, որ ֆինանսների նախարար Լոուրենս Վոնգը կփոխարինի իրեն քաղաք-պետության ղեկավարի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը:

Վոնգն ընտրվել է իշխող Ժողովրդական գործողության կուսակցության, այսպես կոչված, չորրորդ սերնդի թիմի ղեկավար, ինչը ճանապարհ է հարթել, որպեսզի նա վարչապետ դառնա։

«Ծրագիրն այն է, որ Լոուրենսը փոխարինի ինձ վարչապետի պաշտոնում հաջորդ համընդհանուր ընտրություններից կա՛մ առաջ, կա՛մ հետո: Դրանք պետք է տեղի ունենան 2025թ․, եւ դա, անկասկած, ծանր պայքար կլինի»,- ասել է Լին։

Լին, ում հայրը՝ Լի Կվան Յուն, կղզի-պետության անկախության առաջնորդն է եղել, վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2004-ից։

Ղեկավարության փոփոխությունը մի երկրում, որը 1965թ․ ձեռք բերած անկախությունից կառավարվում է Ժողովրդական գործողության կուսակցության կողմից, մանրակրկիտ ծրագրված գործ է: