Ռուսաստանն արգելել է վարչապետ Բորիս Ջոնսոնի մուտքը երկիր

Մանրամասներ

1

Ռուսաստանի իշխանությունները փակել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և նրա կաբինետի մի շարք անդամների մուտքը երկիր, շաբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։ Բացի Ջոնսոնից, «ստոպ-ցուցակում» ընդգրկված են արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Թրասը, պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, փոխվարչապետ և արդարադատության նախարար Դոմինիկ Ռաաբը, ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և կաբինետի մի շարք այլ անդամներ, ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Ընդհանուր առմամբ՝ 13 մարդ։

ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ այս քայլն արվել է ի պատասխան Մեծ Բրիտանիայի աննախադեպ թշնամական քայլերի, այդ թվում՝ հակառուսական պատժամիջոցների և Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության։

Հաղորդվում է, որ այն անձանց ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան արգելված է, ընդլայնվելու է։