Խաչապուրին պաշտոնապես Վրաստանի մշակութային ժառանգությունն է

Այս ուտեստն արդեն իսկ վրացական խոհանոցի այցեքարտն է
Xachapuri

Վրաստանի մշակութային ժառանգութան պահպանության ազգային գործակալությունը խաչապուրի ազգային ուտեստին երկրի մշակութային ժառանգության ոչ նյութական հուշարձանի կարգավիճակ շնորհելու մասին որոշում է կայացրել, հաղորդում է Эхо Кавказа հարթակը:
Գործակալության ղեկավար Նիկոլոզ Անտիձեի համապատասխան հրամանում նշված է, որ խաչապուրին «վրացական խոհանոցի այցեքարտն է դարձել»:
Գործակալությունում նաև կարծում են, որ խաչապուրիի՝ նման կարգավիճակը կօգնի հայտնի դարձնել վրացական ազգային խոհանոցն ու մշակույթը:
Ներկայում գոյություն ունի խաչապուրիի ավելի քան 50 տեսակ, որոնցից ամենահայտնիները իմերեթականը, մեգրելյանն ու աջարականն են: