Պատրաստ եմ այցելել Կիև, եթե դա կօգնի հակամարտության կարգավորմանը․ Մակրոն

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է կրկին այցելել Կիև, եթե այցը կօգնի լուծել ուկրաինական հակամարտությունը։

«Ես պատրաստ եմ գնալ Կիև կամ որևէ այլ ուկրաինական քաղաք, բայց ես չեմ ուզում այնտեղ գնալ միայն դեսպանատուն այցելելու համար», - ասել է Ֆրանսիայի ղեկավարը։

«Ես կցանկանայի, որ այս այցը հանգեցնի արդյունքների այս գործընթացում, օգներ երկխոսություն հաստատել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև», - ասել է նա։