Եվրամիությունն ակտիվացնում է Ուկրաինային զենք տրամադրելու գործընթացը

Մանրամասներ
ա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը հայտարարել է, որ Եվրամիությունն ակտիվացնում է Ուկրաինային զենք տրամադրելու գործընթացը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մենք գիտակցում ենք, որ այս պահին ուկրաինացիների և Ուկրաինայի ազատությունը, անկախությունը և անվտանգությունը կարելի է պաշտպանել միայն զենքով։ Այդ իսկ պատճառով, մենք, որպես Եվրամիություն, միասին առաջիկայում կակտիվացնենք զենքի մատակարարումը»,-հայտնել է Բերբոկը Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումից հետո:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին: Նա հայտնել էր, որ Դոնբասի ժողովրդական հանրապետություններն օգնության խնդրանքով դիմել են։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական դրություն էր հայտարարել երկրի ողջ տարածքում: ԱՄՆ-ն ու եվրոպական մի շաք երկրներ սահմանել են պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ: Վերջինս հանդես է գալիս պատասխան պատժամիջոցներով: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալով՝ ռազմական գործողություններով պայմանավորված Ուկրաինայի տարածքը լքել է ավելի քան 2 միլիոն մարդ: