Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինայում Զատկի զինադադար հաստատել

Մանրամասներ
ա

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինայում Զատկի զինադադար հաստատել, որը կհանգեցնի բանակցությունների և խաղաղության, գրել է CNN-ը։

«Զենքերը վա՛յր դրեք», – ասել է նա Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տասնյակ հազարավոր մարդկանց համար Ծաղկազարդի պատարագի ավարտին: «Թող սկսվի Զատիկի զինադադարը, բայց ոչ թե վերազինվելու և մարտերը վերսկսելու, այլ զինադադար՝ իրական բանակցությունների միջոցով խաղաղության հասնելու համար»: