Սպասվում է անձրև. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ
ա

Հանրապետության տարածքում ապրիլի 9-ի ցերեկը, 12-ին առանձին շրջաններում, 13-ի առավոտյան եւ ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ, առանձին հատվածներում՝ նաեւ ամպրոպ: Ապրիլի 10-11-ը, 13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արեւմտյան՝ 3-6 մ/վրկ, ապրիլի 11-13-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-11-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երեւանում ապրիլի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-13-ի գիշերը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 12-13-ի ցերեկը սպասվում է անձրեւ: Ապրիլի 11-13-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +6+8, վաղը ցերեկը՝ +18+20։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ + 11 +15,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +12 +14,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +15 +17,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3 +1, ցերեկը՝ +12 +15,

Լոռիում գիշերը՝ 0 +4, ցերեկը՝ +15 +19,

Տավուշում գիշերը՝ +2 +7, ցերեկը՝ +16 +21,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2 +1, ցերեկը՝ +9 +14,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4 +6, ցերեկը՝ +15 +19,

Արարատում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +18 +21,

Արմավիրում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ + 18 + 20,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ +10 +13,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +18 +21,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +18 +23,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +3 +5, ցերեկը՝ +12 +16,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +8 +11, ցերեկը՝ +17 +22։