The Prince's Trust բարեգործական կազմակերպությունը, որը պատկանում է Բրիտանիայի քագուհի Եղիսաբեթ II-ի որդուն՝ արքայազն Չարլզին, հրաժարվել է հետագայում ընդունել չինական Huawei ընկերության նվիրատվությունները,-գրում է Financial Times-ը:
Հաղորդվում է, որ բրիտանական կողմը նվիրատվությունները չի ընդունի հասարակության մտահոգության պատճառով:
Այս քայլը շատ է վշտացրել ընկերությանը:
«Մենք մեծ հարգանքով ենք վերաբերում այն հրաշալի աշխատանքին, որը կատարում է բարեգործական կազմակերպությունը… Մենք հպարտանում ենք մեր 10 տարվա համագործակցությամբ եւ իհարկե հույս ունենք, որ կկարողանանք ապագայում նորից աշխատել», — ասել է Huawei-ի ներկայացուցիչը:
0Comments