Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը եվրոպացի պաշտոնյաներին ցույց է տվել Բուչայի օկուպացիայի հետեւանքները։ Շմիհալը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենի, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի և Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերի հետ ուրբաթ օրը ժամանել են Բուչա։
Վարչապետը նրանց ցույց է տվել զանգվածային գերեզմանները, որոնք հայտնաբերվել են քաղաքում այն բանից հետո, երբ ռուսական զորքերը լքել են քաղաքը, տեղեկացնում է BBC-ն։
0Comments