Պայթուցիկի երրորդ ահազանգն է ստացվել. Այս անգամ «Մեգամոլ»-ից

Մանրամասներ

1

Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ:

Նշենք, որ ավելի վաղ պայթուցիկ սարք տեղադրված լինելու վերաբերյալ ահազանգեր են ստացվել «Ռոսիա մոլ»-ից, որտեղից տարհանվել է մոտ 1000 քաղաքացի եւ «Մետրոնոմ» առեւտրի կենտրոնից, որտեղից տարհանվել է շուրջ 500 քաղաքացի: