Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել 20 զրահափոխադրիչ

Մանրամասներ
ա

Ավստրալիան Ուկրաինային նվիրաբերել է 20 Bushmaster զրահափոխադրիչներ, հայտարարել է Ավստրալիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Միրոշնիչենկոն։

«Պաշտպանության նախարար Փիթեր Դաթթոնի հրավերով և բանակի պետ գեներալ-մայոր Սքոթ Ուինթերի ներկայությամբ ես ականատես եղա տեխնիկայի տեղափոխմանը Ուկրաինա: Ավստրալիան փոխանցում է 20 Bushmasters՝ 50 միլիոն ավստրալական դոլար արժողությամբ: Պատմական պահ է», – նշել է Ուկրաինայի դեսպանը։