«Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար». Պուտինի խոսնակի խոստովանությունը

Մանրամասներ
ա

Ռուսաստանը զգալի կորուստներ է կրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում։ Այս մասին հինգշաբթի Sky News-ի եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք զորքերի զգալի կորուստներ ենք կրել, սա մեծ ողբերգություն է մեզ համար»,- ասել է նա անգլերենով տված հարցազրույցում։

Մարտի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկ ամսվա ընթացքում 1351 ռուս զինծառայող է զոհվել, 3825-ը՝ վիրավորվել։