Իմքայլական նախկին պատգամավորը քննադատել է Նիկոլ Փաշինյանին Ալիևի հանդիպումից հետո

Մանրամասներ

Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ երեկվա բրյուսելյան հանդիպման պաշտոնական հայտարարությունն արձանագրում է մեր  հերթական ձախողումն ու հետքայլը հիմնարար սկզբունքներից։ Չկա որեւէ բառ կամ հղում Լեռնային Ղարաբաղի, այնտեղ ապրող բնակչության անվտանգության ու իրավունքների մասին, չկա հակամարտությունը որպես այդպիսին, չկա հակամարտության լուծման միակ լեգիտիմ մարմինը` ԵԱՀԿ ՄԽ-ն։

Բոլոր խնդիրները տեղափոխվել են բացառապես Հայաստան-Ադրբեջան տիրույթ, որը բոլորովին մեր շահերից չի բխում։  

Հետքայլ է արվել նաեւ դեմարկացիա-դելիմիտացիայի գործընթացը սկսելու հիմնարար ու կենսական  սկզբունքի մասով` ուժի չկիրառում եւ զորքերի հետքաշում ՀՀ սուվերեն տարածքից, որն էլ մայիսի 12-ից ի վեր արված սխալների հետեւանք է։ 

«Խաղաղության պայմանագիր»` էթնիկ զտման ակնհայտ գործողություններով ու  սպառնալիքի ուժով, սա իրականում բոլորովին այլ անուն ունի։

Գայանե Աբրահամյան