Վրաստանը ևս Խուան Գուաիդոյին ճանաչեց որպես Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար

Վրաստանը համալրեց ընդդիմադիր առաջնորդի իշխանությունն ընդունող երկրների շարքը

Վրաստանը Վենեսուելայի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոյին որպես երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է ճանաչել: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին:
«Վրաստանը ճանաչում է Խուան Գուաիդոյին՝ որպես Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի և ողջունում է Վենեսուելայի քաղաքացիների պայքարը հանուն ազատության և ժողովրդավարության»,- գրել է Զալկալիանին թվիթերյան իր էջում:
Վրաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանը չի ճանաչում Վենեսուելայի՝ 2018թ.-ի ընտրությունների արդյունքները, հետևաբար միանում է միջազգային հանրությանը և կոչ անում Վենեսուելայի կառավարությանը հետևել օրենքներին և ճանաչել օրինական կերպով ընտրված Ազգային ասամբլեայի մանդատը:   
Հիշեցնենք, արդեն իսկ մի քանի այլ երկրենր ճանաչել են ընդիմադիր առաջնորդի ժամանակավոր իշխանությունը: