ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Պուտինի և Լավրովի երեխաների նկատմամբ

Մանրամասներ
ա

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեխաների նկատմամբ: Այս մասին լրագրողներին հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան:

«Մենք պատժամիջոցներ ենք կիրառում ընդդեմ Պուտինի չափահաս երեխաների, Լավրովի կնոջ և աղջկա, ինչպես նաև Անվտանգության խորհրդի անդամների դեմ»,-հայտարարել է պաշտոնյան:

Լրագրողի հստակեցնող հարցին, թե արդյոք խոսքը Մարիա Պուտինայի և Եկատերինա Տիխոնովայի մասին է, պաշտոնյան դրական պատասխան է տվել: