Քննարկվում է Չինաստանի հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու հարցը. Զոհրաբ Մնացականյան

Դեռեւս պետք է անցնենք մի քանի փուլ, որը պետք է վերաբերի մեր ներքին քննարկմանը

Հայաստանի ԱԳ նախարարությունում քննարկվում  է Չինաստանի հետ սովորական անձնագրերով, առանց արտոնագրերի փոխադարձ այցելությունների ռեժիմ սահմանելու հարցը։ Այս մասին, այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Չինական կողմը ներկայացրել է մեզ միջազգային պայմանագրի նախագիծ, որի կնքման հարցը դիտարկվում է համապարփակ եւ հաշվի են առնվում միգրացիոն հոսքերը, ռիսկերը կարգավորող եւ այլ միջազգային պայամանագրերի համատեքստը։ Ուսումնասիրում ենք նաեւ այլ պետությունների պրակտիկան»,- ասաց նա:

Մնացականյանը նշեց, որ բոլոր գործընթացները կատարելուց հետո համապատասխան առաջարկություն կներկայացվի վարչապետին ու կառավարությանը. «Դեռեւս պետք է անցնենք մի քանի փուլ, որը պետք է վերաբերի մեր ներքին քննարկմանը»: