Էստոնիան արտաքսում է ռուսաստանցի 14 դիվանագետի

Մանրամասներ
ա

Էստոնիան փակում է Նարվայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Տարտուում հյուպատոսական վարչության գրասենյակը, ինչպես նաև արտաքսում է 14 աշխատակցի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում անելով հանրապետության արտաքին գործերի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրությանը։

«Այսօր Էստոնիան կանչել է Էստոնիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Լիպաևին՝ դիվանագիտական նոտա ներկայացնելու Նարվայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության և Տարտուում Ռուսաստանի դեսպանության հյուպատոսական բաժնի գրասենյակի փակման վերաբերյալ։ Որոշում է կայացրել վտարել և «պերսոնա նոն գրատա» հայտարարել իրենց 14 աշխատակիցներին, որոնցից յոթը դիվանագիտական կարգավիճակում են»,- ասված է հաղորդագրությունում։

Էստոնիայի արտաքին գործերի նախարարության փոխկանցլեր Մարտ Վոլմերը հայտարարել է, որ ռուսաստանցի աշխատակիցները պետք է լքեն երկիրը մինչև ապրիլի 30-ը։