Ազատության հրապարակում սկսվում է ընդդիմության հանրահավաքը. ՈՒՂԻՂ

Մանրամասներ

Ազատության հրապարակում սկսվել է խորհրդարանական ընդդիմության՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքը։ Հանրահավաքին միացել են մի շարք քաղաքական ուժեր, ընդդիմադիր հասարակական գործիչներ։ Զանգվածային հանրահավաքի նախաձեռնողները քաղաքացիներին կոչ են անում կանգնել Արցախի եւ Հայաստանի պաշտպանության դիրքերում, որոնց, ինչպես հավաստիացնում են ընդդիմադիրները, մահացու վտանգ է սպառնում։