Դավոսում Թինա Կանդելակին ողջունել է Նիկոլ Փաշինյանին

Տեսանյութը հաղորդավարուհին հրապարակել է իր Instagram-յան էջում

Վրացական և հայկական ծագում ունեցող հայտնի ռուսաստանաբնակ հաղորդավարուհի Թինա Կանդելակին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու անգամ հասցրել նրա հետ հայերեն խոսել:
«Բարև Ձեզ, լավ լինեք, սաղ լինեք, Դուք գիտե՞ք, որ իմ մաման հայ է», - ասել է Կանդելակին հայերեն:
ՀՀ վարչապետը ժպտալով պատասխանել է նախ հայերեն, իսկ հետո անգլերեն՝ նշելով, որ այդ մասին Հայաստանում գիտեն բոլորը:
Փաշինյանի հետ կարճ զրույցի տեսանյութը Կանդելակին հրապարակել է Insragram-ի իր էջի «սթորի» բաժնում: