Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է ՌԴ դեսպանին

Մանրամասներ

1

Այսօր, Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Այս մասին հայտնում է առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։

Զրույցն ընթացել է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ: