Բուչայի նկարները փաստում են, որ Ուկրաինային պետք է զենք, այլ ոչ թե փոխզիջում ագրեսորի հետ․ Լեհաստանի նախագահ

Մանրամասներ
ա

Կիևի մերձակայքում գտնվող Բուչայում ռուսական զորքերի գործողություններն ապացույցն են այն բանի, որ ուկրաինական պաշտպանական ուժերին անհրաժեշտ է հնարավորինս շատ զենք, այլ ոչ թե ագրեսորի հետ «փոխզիջման որոնում»։ Այս մասին Twitter-ում գրել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Նա ընդգծել է, որ «հանցագործներին պետք է անվանել հանցագործ, հետապնդել ու դատապարտել»։

«Բուչայի նկարները հերքում են այն համոզմունքը, որ մենք պետք է փոխզիջման փնտրենք ամեն գնով: Փաստորեն, Ուկրաինայի պաշտպաններին առաջին հերթին անհրաժեշտ է երեք բան՝ զենք, զենք և ավելի շատ զենք», – գրում է Դուդան: