Կորոնավիրուսը չի լինելու վերջին համավարակը. ԱՀԿ ղեկավար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսը չի լինելու վերջին համավարակը, սակայն նոր համավարակի հավանականությունն ու մասշտաբները կախված են լինելու նրանից, թե ինչ դասեր են մարդիկ քաղել այս վարակից: Այս մասին նա խոսել է World Government Summit գագաթնաժողովում ելույթի ժամանակ:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսը ցույց տվեց, որ համավարակն ավելին է, քան առողջապահական ճգնաժամը: «Ավելի քան 6 մլն մարդ մահացավ, քանդվեցին առողջապահական համակարգեր, առաջին անգամ այս դարում մենք տեսանք աղքատության շեմից ցածր ապրող մարդկանց թվի աճ, թեպետ համավարակը պայմանավորված է բնական գործոններից, այն ուժեղանում է գլոբալիզացիայի, կլիմայական փոփոխությունների ու անվտանգության բացակայության պայմաններում»,- հայտարարել է Գեբրեյեսուսը:

Նա ցավով է նշել է, որ ԱՖրիկայի բնակչության ավելի քան 30 տոկոսը չի ստացել պատվաստանյութի ոչ մի դեղաչափ, չկա թեստավորման հասանելիություն: