ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել ռուսական ու բելառուսական 120 կառույցի դեմ

Մանրամասներ
ա

Միացյալ Նահանգները հայտարարել է Ռուսաստանից և Բելառուսից՝ պաշտպանական, ավիատիեզերական և ծովային սեկտորների հետ կապ ունեցող 120 կառույցի դեմ արտահանման պատժամիջոց կիրառելու մասին: Համապատասխան ծանուցումը ԱՄՆ առևտրի նախարարությունը տեղադրել է Դաշնային ռեեստրում:

Որոշման մեջ ասվում է, որ «սև ցուցակ»-ում հայտնված բոլոր կազմակերպությունները «գործել են ընդդեմ ԱՄՆ ազգային անվտանգության շահերի կամ արտաքին քաղաքականության»:

Պատժամիջոցների տակ հայտնված կառույցներն այլևս չեն կարողանալու ձեռք բերել ամերիկյան բարձր տեխնոլոգիաներն առանց լիցենզիայի, որի հարցում մեծամասամբ մերժում են ստանալու: