Համաշխարհային տնտեսության վերականգնումն ուկրաինական ճգնաժամից հետո կարող է տարիներ, անգամ տասնամյակներ տևել․ Չինաստան

Մանրամասներ
ա

Համաշխարհային տնտեսության վերականգնումն ուկրաինական ճգնաժամից հետո կարող է տարիներ կամ անգամ տասնամյակներ տևել։

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը։

«Չինաստանը խորը ափսոսանքով է տեսնում, թե ինչպես իրավիճակն Ուկրաինայում հասավ այսօրվա կետին։ Միջազգային հանրությունը պետք է շարունակի պայմաններ ստեղծել ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար, որ քաղաքական կարգավորման դաշտ ստեղծվի։ Չի կարելի յուղ լցնել կրակի վրա»,-ասել է Ծինփինը՝ ընդգծելով, որ Չինաստանն ու Եվրամիությունը «պետք է կանխեն ուկրաինական ճգնաժամի հետևանքների տարածումը՝ հատկապես համաշխարհային տնտեսության վրա»։

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել ԵՄ-Չինաստան օնլայն գագաթնաժողովը։ Բանակցությունների թեման, ինչպես պարզաբանել է ԵՄ ներկայացուցիչը, եղել է Չինաստանին համոզելը, որպեսզի վերջինս հրաժարվի ՌԴ-ին ֆինանսական կամ ռազմական օգնություն տրամադրելուց։