Ավտոմեքենան կամրջից ընկել է գետը․ կան վիրավորներ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 26 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և մոտ 4 մետր բարձրություն ունեցող կամրջից ընկել գետը, հայտնում է shamshyan.com-ը։  

Վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։