Պետք է կարճ ժամկետներում ստորագրենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը․ Ալիևը խոսել է Փաշինյանի հետ հանդիպման մասին

Մանրամասներ
ա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ապրիլի 6-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումը արդյունավետ կլինի։ Այս մասին հայտնում է interfax․az-ը։

Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե իրենք «լուծել են հակամարտությունը, և այժմ Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման ժամական է»։

«ԵՄ-ն հայտարարել է, որ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետի հետ նոր հանդիպում է կայանալու։ Հույս ունեմ, որ այն արդյունավետ կլինի։ Արդեն մի քանի հանդիպում կայացել է և մենք պետք է շարժվենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, և կարճ ժամկետներում ստորագրենք այդ փաստաթուղթը։ Ադրբեջանը ներկայացրել է իր սկզբունքներն ու տեսակետը»,-ասել է Ալիևը։

Ըստ նրա՝ իրենք Հարավային Կովկասի 3 երկրների միջև ակտիվ համագործակցության պոտենցիալ են տեսնում, նկատի ունենալով նաև Թուրքիային։