Ջերմուկի մոտ թշնամու զորքերի ակտիվության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը

Մանրամասներ

1

Մամուլում տարածվող լուրերը, թե Ջերմուկ քաղաքում տագնապ է հայտարարված, քանի որ թշնամու զորքերի ակտիվություն է նկատվում, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին PressTime.am-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի համայնքապետարանի առաջատար մասնագետ Վաղինակ Մանուկյանը։

Նրա խոսքով տագնապը եղել է ուսուցողական բնույթի։

«Դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Ընդամենը խաղաղ պայմաններում կիրառվող միջոց է, որ ժողովուրդը պատրաստ լինի պատերազմի ժամանակ»,-ասաց Մանուկյանը։