Մասկը հայտարարել երեք «էկզիստենցիալ սպառնալիքների մասին», որոնց բախվում է մարդկությունը. Business Insider

Մանրամասներ
ա

Tesla-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է երեք «էկզիստենցիալ սպառնալիքների» մասին, որոնց բախվում է մարդկությունը ներկայումս, գրում է Business Insider-ը։

Աշխարհի ամենահարուստ մարդն ասել է, որ վախենում է կրոնական ծայրահեղականությունից, ծնելիության անկումից եւ «արհեստական բանականության ոչ ճիշտ աշխատանքից»:

«Ես շատ եմ խոսել ծնելիության մասին»,- ասել է Մասկը: «Հնարավոր է՝ սա ամենամեծ սպառնալիքն է մարդկային քաղաքակրթության ապագայի համար»:

Մասկը վաղուց է մտահոգություններ հայտնել ծնելիության մակարդակի անկման վերաբերյալ, սա միտում է, որն արագացել է համավարակի պայմաններում: CDC-ի 2021թ․ զեկույցը ցույց է տվել, որ ԱՄՆ-ում ծնելիության մակարդակը 2019-ից մինչեւ 2020 թվականն ընկել է 4 տոկոսով, ինչը գրեթե 50 տարվա ընթացքում մեկամյա ամենակտրուկ անկումն է եւ 1979-ից ծնունդների ամենացածր թիվը:

«Ինձ շատ է մտահոգում ծնելիության այս խնդիրը»,- ասել է Մասկը։ «Սա ինձ մտահոգում է արդեն շատ տարիներ։ Տարեցտարի վիճակը վատանում է»: