Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳՆ-ն հայտնել է ռուս դիվանագետների արտաքսման մասին

Մանրամասներ
ա

Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է հինգ ռուս դիվանագետի՝ պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին: Նրանց տրվել է հինգ օր երկիրը լքելու համար:

Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ըստ տեղեկությունների՝ այդ դիվանագետները Վիեննայի կոնվենցիայի՝ դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ հակասող գործողություններ են իրականացրել և պետք է դուրս գան Հյուսիսային Մակեդոնիայի տարածքից հինգ օրում»,-գրում է «ՌԻԱ Նովոստին»: