Միասեռական քաղաքապետը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում

Քաղաքական գործիչը ակնկալում է առանձնանալ մյուսներից իր սեռական կողմնորոշման մասին բացահայտ հայտարարություններով

Դեմոկրատ Փիթ Բութիջիչը, ով  Ինդիանայում Սաութ Բենդի քաղաքապետն է , չորեքշաբթի օրը հայտարարել է 2020թ․ ընտրություններում ԱՄՆ նախագահ առաջադրվելու մասին՝ հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Քաղաքական գործիչը ակնակալում է մնացած թեկնածուներից առանձնանալ նրանով, որ ԱՄՆ պատմության մեջ կլինի խոշոր կուսակցությունից նախագահի առաջին թեկնածուն, ով բացահայտ հայտարարում է իր միասեռական լինելու մասին:

Քաղաքականության մեջ համեմատաբար քիչ հայտնի 37-ամյա Բութիջիչը, ով երկու անգամ 100000 բնակչություն ունեցող քաղաքի քաղաքապետ է ընտրվել, պնդում է, որ Դեմոկրատական կուսակցության ղեկավարության մեջ պետք են նոր դեմքեր, որոնք ընդունակ են լեզու գտնել բանվոր դասակարգի հետ: