Խուան Գուայդոն մի շարք երկրների ղեկավարների կողմից ճանաչվել է Վենեսուելայի նախագահ

Նրան սատարում են Կոլումբիայի, Բրազիլիայի եւ Պարագվայի նախագահները

Կոլումբիայի, Բրազիլիայի եւ Պարագվայի նախագահները Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ են ճանաչել՝ հայտնում է AP-ն:

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ կսատարի 35-ամյա օրենսդրին, «որպեսզի խաղաղությունն ու ժողովրդավարությունը վերադառնան Վենեսուելա»:

Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը Twitter-ում գրել է, որ իր երկիրը սատարում է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին:

Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է, որ իր ժողովուրդը կաջակցի Գուայդոյին «ժողովրդավարության անցնելու այս գործընթացում»:

Ինչ վերաբերում է  Մեքսիկային, ապա նա Վենեսուելայի քաղաքականության մեջ փոփոխություն «այս պահին» չի կանխատեսում՝ հայտարարել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը,-հայտնում է Reuters-ը: