Ռուս միլիարդատերը կորցրել է իր կարողության 99 տոկոսը

Մանրամասներ
ա

«Լուկօյլ» ընկերության փոխնախագահ, «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Լեոնիդ Ֆեդունը կորցրել է իր ունեցվածքի 99 տոկոսը։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին տեղեկացրել է Ռուսական ֆուտբոլային միության գործադիր մարմնի անդամ Վլադիմիր Աֆանսևը։

«Ֆեդունն ասել է, որ իր մոտ բարդ իրավիճակ է։ Ասել է, որ կորցրել է կարողության 99 տոկոսը։ Դա նրա մասնավոր փողերն են, հարված է նրա գրպանին»,-ասել է Աֆանսյևը։

Մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ ռուս միլիարդատերը կորցրել է իր կապիտալի մոտ 80 տոկոսը։

Forbes-ի վարկանիշով՝ Ֆեդունը ռուս մեծահարուստների շրջանում 16-րդ տեղն էր զբաղցնում՝ 11,1 մլրդ դոլար կապիտալով։