Ռուս միլիարդատեր Պյոտր Ավենը, որը գլխավորում էր «Ալֆա Բանկ»-ը, դժգոհել է Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով ծանր կյանքից։ Այս մասին նա խոսել է Financial Times-ին տված հարցազրույցում։
«Մեր բիզնեսն ամբողջությամբ ավերված է։ Այն ամենը, ինչ մենք 30 տարի կառուցել ենք, ամբողջովին ավերված է։ Եվ մենք ստիպված ենք ինչ-որ կերպ սկսել նոր կյանք», - խոստովանել է նա և հավելել, որ չգիտի, թե ինչպես գոյատևել:
«Ինձ թույլ կտա՞ն հավաքարար կամ վարորդ վարձել։ Ես մեքենա չեմ վարում... երևի խորթ աղջիկս վարի: Մենք չենք հասկանում՝ ինչպես գոյատևել»,- գանգատվել է միլիարդատերը:
Գործարարը հավելել է, որ մտադիր է վիճարկել պատժամիջոցները և բրիտանացի փաստաբան է փնտրում՝ միջոցներն ապասառեցնելու համար։ Սակայն, նա խոստովանել է, չի կարելի հույս դնել խնդրի արագ լուծման վրա։
«Ինձ ասացին, որ գրեթե անհնար է փոխել պատժամիջոցները», - մեկնաբանել է Ավենը։
Մենք չենք հասկանում՝ ինչպես գոյատևել. ինձ թույլ կտա՞ն հավաքարար կամ վարորդ վարձել. ռուս միլիարդատերը՝ պատժամիջոցների մասին
Մանրամասներ
0Comments