G7-ը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել հատուկ գործողությունը և դուրս բերել զորքերը Ուկրաինայից

Մանրամասներ
ա

Մեծ Յոթնյակի (G7) երկրները Ռուսաստանին կոչ են անում անհապաղ դադարեցնել հատուկ գործողությունն Ուկրաինայում և դուրս բերել զորքերը։ Այս մասին ասվում է G7-ի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։

«Ռուսաստանի ղեկավարությունը պարտավոր է անհապաղ կատարել Արդարադատության միջազգային դատարանի հրամանը և դադարեցնել փետրվարի 24-ին Ուկրաինայի տարածքում մեկնարկած ռազմական գործողությունները՝ առանց որևէ հետաձգման»,- նշված է հայտարարության մեջ։