ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ԵՄԿ և հանդիպել Սասուն Միքայելյանի հետ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Մարտի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է Երկրապահ կամավորականների միություն։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղիկներ է խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։ Այնուհետև ԵԿՄ վարչության անդամների հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրել է պաշտպանության նախարարության և ԵԿՄ համագործակցության շրջանակում իրականացված ծրագրերը, անդրադարձել լուծման կարիք ունեցող մի շարք հարցերի։

Պաշտպանության նախարարը կարևորել է ԵԿՄ գործունեությունն ու նշանակալի մասնակցությունը պետության անվտանգության ապահովման գործընթացին, ընդգծել փոխգործակցության հնարավորություններն ընդլայնելու ուղղությամբ առավելագույն ջանք գործադրելու անհրաժեշտությունը։ Սուրեն Պապիկյանը նշել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված բոլոր հարցերն ու ներկայացված առաջարկները մանրամասն կքննարկվեն և կստանան համապատասխան լուծումներ։