Իսրայելն արգելափակել է Pegasus լրտեսող ծրագիր ձեռք բերելու Ուկրաինայի փորձը․ WP

Մանրամասներ
ա

Իսրայելի պաշտպանական արտադրանքի արտահանման վերահսկողության գործակալությունը արգելափակել է իսրայելական NSO Group ընկերությունից Pegasus լրտեսող ծրագիր ձեռք բերելու Ուկրաինայի փորձը։

Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներ, այդ թվում՝ արևմտյան հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների։

Նրանց կարծիքով՝ այս որոշումը կապված է մտավախության հետ, որ Ուկրաինային «Պեգասուս» տրամադրելը կառաջացնի Ռուսաստանի բացասական արձագանքը։

Ենթադրվում է, որ այս գործողությունն իրականացվել է դեռևս 2019 թվականին, սակայն The Washington Post-ի աղբյուրները ճշգրիտ ժամանակը չեն նշում։