Ռուսաստանի հետ քննարկվում է գազի դիմաց ռուբլիով վճարման հնարավորությունը. ՀՀ փոխվարչապետ

Մանրամասներ
ա

Հնարավորություն կա՞ քննարկելու Ռուսաստանի հետ գազի վճարման հետ կապված ռուբլիով վճարման որոշակի ժամկետային ռեժիմ: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվեց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ հարց ուղղելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:

Ի պատասխան Բագրատյանի հարցին՝ Գրիգորյանը դրական պատասխան տվեց:

«Այո, քննարկվում է, որովհետև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում երկրները ներկայացնում են  իրենց առաջարկությունները, բնականաբար,  առաջարկություններ են ներկայացնում, որ լուծվեն ամենախոշոր ներմուծման դիմաց արտարժույթ արտահանող գործիքների հարցը:

Հիմա չեմ կարող խոստանալ, որ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պայմաններ, բայց  այդ հարցը քննարկվում է նաև հանրային տիրույթում ու ինչ-որ պահի կդառնա օրակարգային», - հայտարարեց փոխվարչապետը:

Ինչպես հայտնի է՝ Պուտինը հանձնարարել է ոչ բարեկամ երկրներին գազի մատակարարման վճարներն ընդունել միայն ռուբլով: