Կիևում ռազմական շքերթ ենք ծրագրում․ Կադիրով

Մանրամասներ
ա

Չեչնիայի ներքին գործերի նախարար Ռուսլան Ալխանովը Ուկրաինայում չեչեն մարտիկների տեղակայման վայր կատարած այցի ժամանակ խոստացել է, որ Կիևում ռազմական շքերթ կանցկացվի, որը կնշանակի ռուսական զորքերի հաջողությունը «նենգ թշնամու նկատմամբ», - ասել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը

«Չեչնիայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ռուսլան Ալխանովն այցելել է Ուկրաինայում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի բնակչությանը Բանդերա և նացիստական խմբավորումներից, ինչպես նաև այլ չար ոգիներից փրկելու հատուկ գործողությանը մասնակցող մարտիկների գտնվելու վայրը»,- գրել է Կադիրովը Telegram ալիքում։

Նրա խոսքով, Ալխանովը նշել է, որ «ռուսական զորքերի հաջողությունները Ուկրաինայի բոլոր ճակատներում և Չեչնիայի Հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչների շոշափելի ներդրումը նենգ թշնամու դեմ հաղթանակում» կհանգեցնեն արդյունքի՝ ռազմական շքերթ Կիևում, «որին կմասնակցեն նաև մեր հատուկ տեխնիկայով չեչեն մարտիկները»։