Ջոնի Դեփը բռնության չի ենթարկել նախկին կնոջը

Դերասանը ծանրակշիռ ապացույցներ է ներկայացրել, որ ծեծի չի ենթարկել նախկին կնոջը

55-ամյա հայտնի դերասան Ջոնի Դեփը դատական հայց է ներկայացրել ընդդեմ բրիտանական The Sun պարբերականի:

Ջոնի Դեփը, որը բաժանվել է Էմբեր Հերդից նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներից հետո, ծանրակշիռ ապացույցներ է ներկայացրել, որ ծեծի չի ենթարկել նախկին կնոջը, ինչի մասին հայտարարել է նաեւ նախկինում։

«Նրանք ձեւացրել են, թե իրադարձությունների իմ վարկածը գոյություն չունի եւ հրաժարվել են դիտարկել այն»,- ասել է դերասանը:

ջփհըգոեֆդ

Դեփը ներկայացրել է մի քանի վկայի ցուցմունք, որոնք ենթադրյալ բռնության հաջորդ օրը հանդիպել են Էմբերի հետ։ Վկաների խոսքով՝ նրանք դերասանուհու դեմքին կատպուկներ եւ քերծվածքներ չեն տեսել։ Նրանցից մեկը նույնիսկ հայտարարել է, որ բռնության հետքեր հայտնվել են 6 օր անց։

Երկու ոստիկան հայտարարել է, որ աստղային զույգի բնաարանում ոչ մի վնասվածք չի եղել, թեեւ Էմբերը պնդում էր, որ Դեփը կոտրել է ապակին, իսկ նրանց ասել, որ ամեն բան կարգին է։ Ոստիկանները եւս կապտուկներ չեն նկատել նրա մարմնին։ Ցուցմունքներին լրացրել են նաեւ տեսահսկման սարքերի տեսագրությունները, որոնցում երեւում է, որ Հերդին ծեծի չեն ենթարկել։