Գյումրիում գործազուրկ տղամարդը զանգահարել է ոստիկանություն ու հայհոյել երկրի ղեկավարներին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Aravot.am-ի տեղեկություններով, Գյումրու Անի թաղամասի 50-ամյա մի բնակիչ՝ Ա․ Կ.-ն օրերս զանգահարել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և վիրավորական արտահայտություններ հնչեցրել երկրի բարձրաստիճան ղեկավարների հասցեին։

Տղամարդը իր բնակարան մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին պարզաբանել է, որ աշխատանք չունի, դա նյարդայնացնում է իրեն, այդ պատճառով էլ զանգահարել է ոստիկանություն ու վիրավորական արտահայտություններ հնչեցրել երկրի ղեկավարների հասցեին։

Նա նաև նշել է, որ եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Այժմ ոստիկանության «Մուշ» բաժնում նախապատրաստվում են նյութեր, ստուգվում են հանգամանքները։ Նշենք, որ սա Գյումրիում գրանցված առաջին դեպքը չէ։

Նախորդ շաբաթ ևս Գյումրու մեկ այլ գործազուրկ բնակիչ՝ Կ․ Գ.-ն դարձյալ զանգահարել էր ոստիկանության 1-02 ծառայություն ու հայհոյանքներ հնչեցրել հեռախոսը վերցրած օպերատորի հասցեին։