Ճապոնիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանը՝ Eneos Holdings Inc-ը, դադարեցրել է հում նավթի գնումը Ռուսաստանից: Այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով ընկերության ղեկավար Ցուտոմու Սուգիմորիին։
Սուգիմորին նշել է, որ ռուսական նավթի գնման պայմանագրերը, որոնք Eneos-ը ստորագրել է նախքան ներխուժումը, կիրականացվեն։ Բայց փետրվարի 24-ից հետո նոր պայմանագրեր չեն կնքվել ու նախատեսված չեն։
0Comments