ԵԱՏՄ անդամները պայմանավորվել են փուլային անցում կատարել ազգային արժույթով հաշվարկներին

Մանրամասներ
ա

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները համաձայնության են եկել ազգային արժույթներով հաշվարկների փուլային անցման մասին: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Մաքսիմ Ռեշետնիկովը։

«Շատ կարևոր հարցը, որը քննարկվել է [Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում], ռուբլով փոխադարձ հաշվարկների հարցն է։ Այսինքն՝ այն տուրքերը, որ ստանում է յուրաքանչյուր երկիր, հետո բաժանվում են որոշակի համամասնություններով, որոնք ամրագրված են միութենական պայմանագրով, և, համապատասխանաբար, մտնում են համապատասխան երկրների բյուջեներ։ Նախկինում այս ամենը տեղի էր ունենում արտարժույթի կիրառմամբ։ Այսօր մենք պայմանավորվել ենք փուլային անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկներին»,- ասել է նախարարը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունի, որ Ռուսաստանի Դաշնության տուրքի հիմնական հաշվարկը ստացվի ռուբլով։

«Այսպիսով, մենք սկսել ենք միասնական ռուբլու տարածություն ձևավորել»,- պարզաբանել է Ռեշետնիկովը։