Ադրբեջանում «Գազպրոմ»-ի ներկայացուցչություն է բացվել

Ընկերության տնօրենների խորհուրդը առաջարկին հավանություն էր տվել դեռ 2017թ.-ին

Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունն Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել:  
«Բաքվում «Գազպրոմ» ԲԲԸ-ի ներկայացուցչությունը 2018թ.-ի դեկտեմբերի 12-ին գրանցվել է Ադրբեջանի հարկային նախարարության կողմից»,- հաղորդել են նախարարությունից:
Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Ռուսաստանի քաղաքացի Մաքսութ Անդերժանովն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գազպրոմ»-ի տնօրենների խորհուրդը 2017թ.-ի հոկտեմբերին հավանություն էր տվել Ադրբեջանում ներկայացուցչության բացմանը: