Լոնդոնի հեղինակավոր աճուրդի տները չեղարկել են ռուսական արվեստի գործերի վաճառքը

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Christie's, Sotheby's և Bonhams հեղինակավոր աճուրդի տները չեղարկել են ռուսական արվեստի գործերի վաճառքը Լոնդոնում՝ հետևելով Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին, որոնք կապված են ՌԴ–ի՝ Ուկրաինայի նկատմամբ ռազմական օպերացիայի հետ։

Այս մասին հաղորդում է Reuters միջազգային գործակալությունը։

Աճուրդի տները ռուսական արվեստի գործերի վաճառքներն իրականացնում են հունիս և նոյեմբեր ամիսներին՝ «Ռուսական արվեստի շաբաթ» կոչվող միջոցառման շրջանակում։