Խորվաթիայում ձերբակալվել է Ուկրաինայի ռուսամետ ընդդիմության առաջնորդ, Պուտինի մտերիմ Մեդվեդչուկի զբոսանավը, որի արժեքը 200 մլն դոլար է

Մանրամասներ
ա

Ուկրաինայի ռուսամետ ընդդիմության առաջնորդ, Ռադայի պատգամավոր եւ Պուտինի մտերիմ Վիկտոր Մեդվեդչուկը, ով վերջերս է փախել տնային կալանքից, զրկվում է սեփականությունից։ Նրա 92 մետրանոց Royal Romance զբոսանավը ձերբակալվել է Խորվաթիայում, գրում է խորվաթական  Novi list-ը։

Royal Romance-ը աշխարհի հինգ ամենամեծ զբոսանավերից մեկն է: Զբոսանավն արժե 200 մլն դոլար, իսկ դրա պահպանման ու ճանապարհորդության տարեկան արժեքը գնահատվում է 15-20 մլն դոլար։