Պապս ու հայրս ուղտ են «քշել», ես, տղաս ու թոռս՝ Մերսեդես ու Լենդ Ռովեր, բայց ծոռս՝ նորից ուղտ կքշի․ Ինչ է հասկացրել Դուբայի հիմնադիրը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Դուբայի հիմնադիր Շեյխ Ռաշիդին մի անգամ հարցրել են իր երկրի ապագայի մասին։ Եվ ահա թե ինչ է նա պատասխանել.

«Պապս ուղտ է քշել, հայրս նույնպես ուղտ է քշել, ես՝ Մերսեդես, տղաս՝ Լենդ Ռովեր, թոռս՝ Լենդ Ռովեր, բայց ծոռս՝ նորից ուղտ կքշի...

Ինչո՞ւ է այդպես։

Որովհետև դժվար ժամանակներն ուժեղ մարդկանց են ստեղծում, ուժեղ մարդիկ հեշտ ժամանակներ են ստեղծում:

Հեշտ ժամանակները թույլ մարդկանց են ստեղծում:

Թույլ մարդիկ դժվար ժամանակներ են ստեղծում։

Շատերը չեն հասկանա, բայց պետք է ոչ թե մակաբույծներ, այլ մարտիկներ կրթել»,-բացատրել է շեյխը: