Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ցույց տվեցին նոր աշխարհակարգի անհրաժեշտությունը. Ճապոնիայի վարչապետ

Մանրամասներ
ա

«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները ցույց տվեցին նոր աշխարհակարգի անհրաժեշտությունը», – ասել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները, որը մեծ պատասխանատվություն է կրում աշխարհում խաղաղության և կայունության պահպանման համար, խոսում են նոր աշխարհակարգ ստեղծելու անհրաժեշտության մասին», – ասել է նա։ Կիշիդան հիշեցրել է, որ Ճապոնիան երկար ժամանակ եղել է ՄԱԿ-ի ԱԽ-ի բարեփոխման ջատագովը․ «Անվտանգության խորհրդի բարեփոխումը, այդ թվում՝ վետոյի իրավունքի հարցը, հեշտ գործ չէ, սակայն մենք կցանկանայինք շարունակել համագործակցությունն այլ երկրների հետ՝ շարունակելու այս հարցի քննարկումը», – ասել է նա՝ հավելելով, որ, նախևառաջ, նախատեսվում է այդ հարցում համագործակցել Ֆրանսիայի հետ՝ կիսվելով ՄԱԿ-ի ԱԽ բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ կարծիքներով։